Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Լոգոպեդական աշխատանքի կազմակերպումը. izmirlianmedicalcenter.com

Ներկայումս ընդունված է լոգոպեդական աշխատանքի վաղ սկիզբը և երկարատև ժամկետը։ Եթե ինսուլտ տարած հիվանդի հետ աշխատանքը սկսվում է առողջական վիճակի կայունացման առաջին իսկ շաբաթներից կամ առաջին ամիսներից, ապա հաջողվում է հասնել խոսքի վերականգնման ավելի բարձր արդյունքների։ Բացի այդ, լոգոպեդական պարապմունքների վաղ սկիզբը կանխում է պաթոլոգիկ ախտանշանների ամրակայումը և խոսքի վերականգնումն իրականացվում է առավել նպատակահարմար ճանապարհով։
Հիվանդության սուր փուլում գտնվող հիվանդի հետ տարվող աշխատանքի տևողությունը պետք է լինի խիստ չափավորված՝ կախված նրա վիճակից և անհատական առանձնահատկություններից և ունենա հոգեթերապևտիկ բնույթ։ Կարևոր խնդիր է համարվում հիվանդի հետ շփում հաստատելը և նրան լոգոպեդական աշխատանքի մեջ ներգրավելը։ Այդ նպատակով հիվանդի հետ նրան հետաքրքրող տարբեր թեմաների շուրջ զրույցներ են անցկացվում, օգտագործվում են խոսքի վերականգման «ոչ խոսքային» ձևերը՝ սեղանի և կառուցողական խաղերր, արտանկարումը և այլն։ Հետագա փուլերում վերականգնողական ուսուցումն անցկացվում է այնպես, որ հիվանդն ավելի ակտիվ և գիտակցաբար ներգրավվի լոգոպեդական աշխատանքի մեջ։
Աֆազիայով հիվանդների հետ անցկացվում են անհատական և խմբային լոգոպեդական պարապմունքներ։
Անհատական պարապմունքը վերականգնողական ուսուցման կազմակերպման հիմնական ձևն է, քանի որ այն ապահովում է հիվանդի առանձնահատկությունների հաշվառում, արդյունավետ շփում մասնագետի հետ և լոգոպեդական ներգործության բարձր արդյունավետություն։
Խմբային պարապմունքը նույնպես ունի որոշակի առավելություններ։ Այն հիվանդին հնարավորություն է տալիս անհատական պարապմունքների ժամանակ ձեռք բերած հմտությունները կիրառել խմբում, ինչը հետագայում հեշտացնում է խոսքային հաղորդակցման վերականգնումը։
Ստացիոնարում և պոլիկլինիկայում լոգոպեդական պարապմունքների անցկացման ընթացքում խորհուրդ է տրվում, որ հիվանդը մշտապես գտնվի բժշկի հսկողության տակ։ Բացի այդ, նպատակահարմար է, որ լոգոպեդը և բուժող բժիշկը միմյանց տեղեկացնեն հիվանդի վիճակի փոփոխությունների մասին (ցրվածության աճ, ֆիզիկական վիճակի վատթարացում, դրական շարժ և այլն)։
Ցանկալի է հիվանդի հետ պարապել ամեն օր, կամ առնվազն շաբաթը երեք անգամ։
Լոգոպեդական աշխատանքի միջին տևողությունը տատանվում է 6 ամսից մինչև մի քանի տարի։ Հիվանդի հարազատները պետք է իմանան, որ խոսքի վերականգնումը երկարատև գործընթաց է, որը դրական արդյունքների կհանգեցնի միայն այն դեպքում, եթե նրանք համագործակցեն լոգոպեդի հետ և օգնեն հիվանդին։ Հիվանդը, հատկապես հիվանդության վաղ շրջանում, չպետք է իմանա, որ խոսքի վերականգնումը կարող է տարիներ տևել։ Վերականգնողական ուսուցման գործընթացին նախորդում է հիվանդի խոսքի և բարձրագույն հոգեկան այլ գործառույթների (պրաքսիս, գնոզիս, հաշիվ և այլն) նյարդահոգեբանական հետազոտումը, որն անցկանացնում է լոգոպեդը կամ նյարդահոգեբանը։ Այդ հետազոտման արդյունքների հիման վրա տրվում է եզրակացություն, որում սահմանվում է աֆազիայի տեսակն ու ծանրության աստիճանը։
Հետազոտման արդյունքներր գրվում են հիվանդության պատմության մեջ կամ հիվանդի բուժթերթիկում, ինչպես նաև հետազոտման համար նախատեսված քարտում։
Հետաքրքրող հարցերի դեպքում դիմել Իզմիրլյան ԲԿ-ի ՔԿԱ բաժանմունքի լոգոպեդ՝ Աննա Ասլանյանին:

Կարդացեք նաև

Ալերգիկ ռինիտը քթի լորձաթաղանթի բորբոքմամբ ընթացող հիվանդություն է։ Արտահայտվում է փռշտոցի, քթահոսության, քթի փակվածության նոպաներով...


Լսողության խանգարումը լսողությունն ապահովող ականջի և գլխուղեղի հատվածների տարբեր հիվանդությունների հետևանք է: Այն դիտվում է ամենատարբեր...


Աուդիոմետրիան հնարավորություն է տալիս լիարժեք գնահատել լսողությունը և հիվանդության դեպքում որոշել ախտահարման աստիճանն ու բնույթը: Ձայնային ազդակի ուժը կարգավորվում...


Դատարկ քթի (ԴՔ) համախտանիշը վիրահատական բուժման բարդություն է, երբ քթի խոռոչները՝ հատկապես ստորին, խիստ վնասվում են վիրահատության հետևանքով: Դա հանգեցնում է քթի...


Բկանցքում լորձի ներկայությունն օրգանիզմի բնական ֆիզիոլոգիական վիճակ է: Լորձն օգնում է պաշտպանվել մանրէներից և գործում է որպես վերին շնչուղիների քսանյութ...


Ցավոտ կոշտացումը, սովորաբար, որևէ հատվածում բնական նյութի կուտակում է (ճարպ, լիմֆա): Կոշտացումները երբեմն ուռուցքի առաջացման սկզբնական շրջանն են: Եթե ցավից զատ առկա են տենդ, ընդհանուր թուլություն...


Ներկայում տարածված խնդիր է քթի լորձաթաղանթի չորությունը: Այն երբեմն լուրջ ախտաբանության արտահայտություն կարող է լինել...


Երեխաները սիրում են «փորձարկումներ» անել և հաճախ այդ նպատակի համար «օգտագործում են» իրենց սեփական մարմինը: Օրինակ, նրանք կարող են ձեռքի տակ հայտնված որևէ փոքր առարկա մտցնել քթի մեջ...


Ականջի մեջ օտար մարմինը կարող է տեղակայվել արտաքին լսողական անցուղում, իսկ թմբկաթաղանթի ծակվելու դեպքում կարող է տեղակայվել միջին ականջի կամ ներքին ականջի տարածքում: Ծծմբային խցաններն ու մակաբույծները...


Քթից թարախային արտադրությունը հաճախ լինում է կանաչ կամ դեղնավուն, վատ հոտով, կարող է անհանգստացնել նաև գլխացավը, բարձր ջերմությունը, ընդհանուր թուլությունը և այլն...


Մոլորակի բնակչության քսան տոկոսի մոտ ժամանակ առ ժամանակ դիտվում է հարբուխ, որը հետևանք է լորձաթաղանթի վրա արտաքին գործոնների ազդեցության /փոշի, ալերգեններ՝ ծաղկափոշի, կենդանու մազ...


Բերանի տհաճ հոտը, կլման դժվարացումը, գլխացավը, կոկորդում տհաճ զգացողությունը կարող են թարախային խցանների ախտանշաններ լինել: Դրանք ուղեկցվում են նաև բարձր ջերմությամբ, վատ ինքնազգացողությամբ...


Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները
Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...


Ինչպե՞ս կբնութագրեք սինուսիտը որպես ախտաբանություն, և ո՞ր խոռոչներն են ավելի հաճախ ախտահարվում
Սինուսիտը հարքթային խոռոչների լորձաթաղանթի բորբոքումն է...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն